Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՄԲ

Մայիսի 4-ին 2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի հրաձգարանում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ:

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՎԱՔ-ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

Սպայական անձնակազմի տեսական գիտելիքների կատարելագործման, սպառազինության և ռազմական տեխնիկայի, թիկունքային և այլ միջոցներով փոխգործակցության արդյունավետ կազմակերպման նպատակով 5-րդ զորամիավորումում մայիսի 3-ին անցկացվել է մասնագիտական խմբերի հավաք-պարապմունք։

ՍԵԶՈՆԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

5-րդ զորամիավորման ենթակա զորամասերում շարունակվում են սպառազինության և ռազմական տեխնիկայի սեզոնային սպասարկման աշխատանքները:

ԿՐԱԿԱՅԻՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՄԲ

3-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողները «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում անցկացրել են կրակային վարժանքներ՝ մարտական հրաձգությամբ։

ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ԿԱՊԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՔՆԵՐ

Կապի և տեսադիտարկման համակարգերի շահագործման ու սպասարկման վերաբերյալ զինծառայողների գիտելիքներն ստուգելու, գործնական հմտությունները և ունակությունները կատարելագործելու նպատակով մայիսի 3-ին 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են հավաքներ՝ կապի ստորաբաժանումների զինծառայողների մասնակցությամբ։

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ԱՍՏՂԻԿ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Մայիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և զինված ուժերի ռազմաբժշկական ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ, այցելել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ-ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Զինվորական ծառայության անվտանգության ապահովման համատեքստում, փոխգործակցելով ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության հետ, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել են «Անվտանգության օր» համալիր միջոցառում-պարապմունքներ: