Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՍԵԶՈՆԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

4-րդ զորամիավորման զորամասերում շարունակվում են սպառազինության և ռազմական տեխնիկայի սպասարկման ամառային ռեժիմի փոխադրման աշխատանքները։

ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀԱՎԱՔՆԵՐ

Անձնակազմի դաշտային վարժվածության և մասնագիտական պատրաստության մակարդակն ամրապնդելու, հրամանատարական կազմի ղեկավարման ունակություններն ու կրակի կառավարման հմտությունները զարգացնելու նպատակով ապրիլի 26-ից 28-ը 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի հրետանային ստորաբաժանումները մասնակցել են ճամբարային հավաքների։

2-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Զորքերի մարտունակությունն ամրապնդելու, օպերատիվ օղակի կառավարման և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշման ունակությունները զարգացնելու նպատակով ապրիլի 27-ին 2-րդ զորամիավորումում մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ:

ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է ԿԻՐԱՌՄԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԶՆՆՈՒՄ

Ապրիլի 28-ին 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի կիրառման շրջանում անցկացվել են պլանների ճշգրտման և տեղազննման աշխատանքներ։

5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ

Անձնակազմի տեսական գիտելիքները, մասնագիտական հմտությունները ստուգելու և մեթոդական պատրաստության մակարդակն ամրապնդելու նպատակով ապրիլի 27-ին 5-րդ զորամիավորման զորամասերում, զորամիավորման ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ծառայության պետի ղեկավարությամբ, անցկացվել են ստուգումներ։

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Ապրիլի 27-ին 4-րդ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Բուդաղյանի ղեկավարությամբ ամփոփվել են 2021 ուսումնական տարվա առաջին եռամսյակում կատարված աշխատանքների արդյունքները։

ՍԵԶՈՆԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Ապրիլի 27-ին 3-րդ զորամիավորման զորամասերում մեկնարկել են սպառազինության և ռազմական տեխնիկայի սեզոնային սպասարկման աշխատանքները։