Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

2-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 27-ին 2-րդ զորամիավորումում անցկացվել է ենթակա զորամասերի սպա-իրավաբանների հավաք-խորհրդակցություն:

ՇՏԱԲԱՅԻՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ 1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ

Ստորաբաժանումների հրամանատարների տեսական գիտելիքները և գործնական հմտությունները զարգացնելու նպատակով ապրիլի 27-ին 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են շտաբային մարզումներ։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Չնայած ավելի վաղ արված պաշտոնական պարզաբանմանը, ի պատասխան հարցումների, որոնք շարունակում են ստացվել լրատվամիջոցներից, ևս մեկ անգամ նշում ենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը չի նախատեսում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությունը ՆԱՏՕ-ի «Defender Europe 21» զորավարժությանը:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Ապրիլի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԿԱՆԱԴԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ

Ապրիլի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան, տիկին Էլիսոն Մարի Լե Քլերին (նստավայրը` ք.Մոսկվա) և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Քրեյգ Ֆոուլերին (նստավայրը` ք.Մոսկվա):

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով զոհված և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված զինծառայողների և կամավորականների գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման աշխատանքներն իրականացվում են պաշտպանության նախարարության հաստատած տիպային նախագծով՝ պետական բյուջեի միջոցների հաշվին:

ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱՐՔՆԵՐ

Անձնակազմի ֆիզիկական պատրաստության մակարդակը, դիմացկունությունը և ուժային որակներն ամրապնդելու նպատակով 5-րդ զորամիավորման զորամասերում ապրիլի 26-ին անցկացվել են ստուգարքներ։