Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ 4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ

Ապրիլի 26-ին 4-րդ զորամիավորումում անցկացվել է ենթակա զորամասերի հրամանատարների սոցիալ-իրավական աշխատանքների գծով օգնական-սպաների մասնագիտական հավաք-խորհրդակցություն:

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Անձնակազմի մարտավարական-մասնագիտական գիտելիքներն ու հմտություններն ամրապնդելու, հրետանային տարբեր ստորաբաժանումների փոխգործակցությունը զարգացնելու նպատակով ապրիլի 26-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են գործնական պարապմունքներ։

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Ապրիլի 24-ին ԶՈՒ զորամասերի զինծառայողները և նրանց հարազատները մասնակցել են Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված արարողություններին։

ՀԵՐՔՈՒՄ

Վերջին ժամերին սոցիալական ցանցերում լայնորեն տարածվում է տեսանյութ, որում պնդում է արվում, թե «Հայաստանի ներկայիս իշխանությունների հրամանով, ՀՀ հարավ-արեւելքում (Սյունիքում), հայկական կողմը միակողմանի ռազմավարական դիրքերը հանձնում է ադրբեջանական ուժերին»: Նշված տեղեկությունը բացարձակ սուտ է:

ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԿԻՊՐՈՍԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Ապրիլի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Խարալամբոս Պետրիդեսի գլխավորած պատվիրակությանը: Կիպրոսի պաշտպանության նախարարը Հայաստան է ժամանել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով:

ՀԵՐՔՈՒՄ

Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տեղեկություններ են շրջանառում, թե ապրիլի 25-ին, կեսգիշերն անց, իբր, փոխհրաձգություն է տեղի ունեցել Սյունիքի մարզի` Ադրբեջանի հետ սահմանակից որոշ հատվածներում:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ՈՒ ՇՈՅԳՈՒՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Ապրիլի 24-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։