Նորություններ
«Պաշտպան հայրենյաց» ծրագիրը հնարավորություն է ընձեռում շարքային և սպայական կազմին պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանած կարգով անցնելու պայմանագրային զինծառայության։
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը 2023 թվականի ընթացքում բնակչության շրջանում տարել է բացատրական աշխատանքներ և օպերատիվ միջոցառումներ, որոնց արդյունքում ՌՈ տարբեր ստորաբաժանումներ են հանձնվել ապօրինի պահվող 63 ինքնաձիգ, 22 նռնակ, 4 ատրճանակ, 1 ֆագոտ կայան, զրահաբաճկոններ և մեծ քանակությամբ տարբեր տրամաչափի փամփուշտներ և ռազմամթերք։
Դեկտեմբերի 25-ին ՊՆ ուսումնական կենտրոններից մեկում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է հնգամսյա ուսումնական ծրագիրն անցած հերթական հոսքի ավարտական արարողությանը։
Դեկտեմբերի 25-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպումը մի շարք հավատարմագրված, ինչպես նաև 2023 թվականի ընթացքում պաշտպանական ոլորտն առավել ակտիվ լուսաբանած ԶԼՄ ներկայացուցիչների հետ։
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի առաջին կուրսի կուրսանտների պատրաստությունն ակտիվ փուլում է։ Նոր հերթափոխի ապագա սպաները ուսանում են անհրաժեշտ տարաբնույթ առարկաներ, հմտանում զինվորական գործում։ Տեսական դասընթացները զուգորդվում են գործնական վարժանքներով։
Ուսումնական զորամասում «Պաշտպան հայրենյաց» ծրագրի տղաները պատրաստվում են առաջիկա քննություններին:
Հայաստան աշխարհի տարբեր անկյուններից են, տարբեր բնավորության, տարբեր խառնվածքի ու մտածելակերպի, բայց հանուն մի ընդհանուր նպատակի՝ հայրենիքի պաշտպանության: