Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԶՈՐԱՄԱՍՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

ՀՀ ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության կին զինծառայողների հետ տարվող աշխատանքների բաժանմունքի սպաները ԶՈւ զորամասերից մեկում ապրիլի 15-ին անցկացրել են սոցիոլոգիական հարցումներ՝ առկա ծառայողական և սոցիալական խնդիրների բացահայտման նպատակով։

ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ՀԵՏ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Մարտավարական տարբեր իրավիճակներում արագ և ճիշտ կողմնորոշվելու հմտությունները զարգացնելու նպատակով ապրիլի 16-ին 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում նորակոչիկ զինծառայողների հետ անցկացվել են մարտական պատրաստության գործնական պարապմունքներ:

ԵՐԴՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ 4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ

4-րդ զորամիավորման զորամասերից մեկում ապրիլի 16-ին անցկացվել է կին զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն։

ԿԱՊԱՎՈՐՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐԻ

Դաշտային վարժվածության մակարդակի ամրապնդման և փոխգործակցության զարգացման նպատակով 1-ին զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողներն ապրիլի 16-ին անցկացրել են վարժանքներ:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ՌԴ ԴԵՍՊԱՆԻՆ

Ապրիլի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկը:

ՀՀ ՊՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՀԱՊԿ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՏԱԲԱՅԻՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների համատեղ պատրաստության 2021 թ. պլանի համաձայն՝ ՀՀ ՊՆ աշխատանքային խումբը մասնակցում է ապրիլի 15-ից 16-ը ՀԱՊԿ միացյալ շտաբում անցկացվող «Մարտական եղբայրություն-2021» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժության շրջանակներում կայանալիք մարտավարամասնագիտական «Որոնում», օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն», խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրություն» և նյութատեխնիկական ապահովման ուժերի «Էշելոն» հատուկ զորավարժությունների նախապատրաստման և անցկացման առաջին շտաբային բանակցություններին:

ՀՀ ԶՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ԱՊՀ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՆԻՍՏԻՆ

ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Վարդանյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցում է ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ՀՕՊ հարցերով համադրման կոմիտեի՝ Դուշանբեում անցկացվող հերթական նիստին։