Նորություններ
5-րդ զորամիավորումում ապրիլի 13-ին անցկացվել է գումարտակի կազմով մարտավարական զորավարժություն, որի ընթացքին հետևել է զորամիավորման հրամանատար, գնդապետ Ս. Գրիգորյանը։
Սպառազինությունն ու ռազմական տեխնիկան սպասարկման ամառային ռեժիմի բերելու գործընթացն արդյունավետ իրականացնելու նպատակով 4-րդ զորամիավորումում անցկացվել են սեզոնային սպասարկման ցուցադրական պարապմունքներ։
2-րդ զորամիավորումում ապրիլի 13-ին ամփոփվել են 2021թ. առաջին եռամսյակում կատարված աշխատանքների արդյունքները։
1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող հրետանային ստորաբաժանումների զինծառայողների ներգրավմամբ ապրիլի 13-ին անցկացվել են մասնագիտական պարապմունքներ։
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ապրիլի 12-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինին։
Ապրիլի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։
ՀՀ կառավարության 2019 թ. օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման պահանջների համաձայն՝ ՀՀ ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնած և սահմանված կարգով ու ժամկետում դիմում-հայտ ներկայացրած զինծառայողներն ընդգրկվել են 2021թ. հիփոթեքային վարկավորման ծրագրում: