Նորություններ
2-րդ զորամիավորման վարչակազմի զինծառայողների մասնակցությամբ ապրիլի 5-ին անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ:
Ապրիլի 2-ին ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի զինծառայողները զորավարժարաններից մեկում անցկացրել են հրաձգության գործնական պարապմունքներ։
Հրետանային ստորաբաժանումների զինծառայողների մարտավարական-մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները զարգացնելու նպատակով ապրիլի 2-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են գործնական պարապմունքներ:
Անձնակազմին մարտական հերթապահության հերթափոխի նախապատրաստելու նպատակով ապրիլի 1-ին 4-րդ զորամիավորումում անցկացվել են գործնական պարապմունքներ:
ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող հակահամաճարակային միջոցառումների ընթացքում ցուցաբերած մասնագիտական բարձր ունակությունների, բարեխիղճ ծառայության և ռազմաբժշկական համագործակցության ոլորտում ունեցած ներդրման համար ՌԴ ՊՆ ՌՔԿՊ զորքերի 48-րդ գիտահետազոտական կենտրոնի մի շարք մասնագետներ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել են գերատեսչական մեդալներով: