Նորություններ
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը մարտի 23-ին այցելել է ՊՆ ռազմական ոստիկանություն, խորհրդակցություն անցկացրել ՌՈ ղեկավար կազմի հետ:
Մարտի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, տեսակցել ձնաբքի պայմաններում ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուսն անցնելու ընթացքում մոլորված և դրա արդյունքում ցրտահարված պայմանագրային զինծառայող Կարեն Շահնազարյանին:
4-րդ զորամիավորման հակատանկային ստորաբաժանումներից մեկի զինծառայողների մասնակցությամբ անցկացվել են գործնական պարապմունքներ:
Մարտի 22-ին և 23-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել, սահմանային միջադեպեր չեն արջանագրվել:
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը մարտի 22-ին տեղակայման վայրում մասնակցել է նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը։
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, 19.03.2021 թ.-ին, խարդախություն և շորթում կատարելու կասկածանքով հայտնաբերվել է հանցավոր խումբ, որը 2020թ. դեկտեմբերից մինչև 2021 թ. փետրվար ամիսը զինվորական ծառայության հետ կապված տարբեր պատճառաբանություններով, խաբեության միջոցով, օգնություն ստանալու պատրվակով ԱՄՆ քաղաքացի Հ.Թ.-ից բանկային փոխանցումներով ստացել է 25.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվող «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում մարտի 22-ին մեկնարկել են եռօրյա վերապատրաստման դասընթացներ «Մարդու իրավունքները զինված ուժերում» առարկան դասավանդող դասախոսների համար: