Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԱՆՁՆԱԿԱԶՄՆ ԱՆՑԵԼ Է ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ

Մարտի 16-ին մեկնարկած մարտավարական և մարտավարամասնագիտական զորավարժությունների շրջանակում 3-րդ զորամիավորման զորամասերը բերվել են պատրաստականության համապատասխան աստիճանների:

1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԶՈՐԱՄԱՍԵՐԸ ԲԵՐՎԵԼ ԵՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ԱՍՏԻՃԱՆԻ

Զինված ուժերում ընթացող զորավարժությունների շրջանակում մարտի 17-ին 1-ին զորամիավորման զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։

ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ

Վերջին շրջանում «COVID-19»-ի հիվանդացության աճով պայմանավորված, ՀՀ զինված ուժերում իրականացվում են սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումներ։

ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

ՀՀ ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության կին զինծառայողների հետ տարվող աշխատանքների բաժանմունքի սպաները մի շարք զորամասերի կին զինծառայողների հետ անցկացրել են սոցիոլոգիական հարցումներ՝ առկա ծառայողական և սոցիալական խնդիրները բացահայտելու, ինչպես նաև զորամասերի կանանց խորհուրդների գործունեությունը գնահատելու նպատակով:

ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Մարտի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ։

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Մարտի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանին:

ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Մարտի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ առողջապահության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության ներկայացուցիչների մասնակցությամբ։