Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Ստորաբաժանումների հրամանատարների և կառավարման մարմինների գործնական ունակությունների կատարելագործման նպատակով 5-րդ զորամիավորումում անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն:

ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ 4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ

Մարտի 10-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում ջոկերի կազմով անցկացվել են մարտական հրաձգությամբ ցուցադրական պարապմունքներ:

ՆՈՐԱԿՈՉԻԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ ԵՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

3-րդ զորամիավորման զորամասերում նորակոչիկ զինծառայողների հետ պարբերաբար անցկացվում են մարտական և շարային պատրաստության պարապմունքներ:

ՄԱՐՏԱՎԱՐԱՇԱՐԱՅԻՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

1-ին զորամիավորման զորամասերից մեկում մարտի 10-ին անցկացվել է մարտավարաշարային պարապմունք։

ԿՅԱՆՔԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ. ԲՈՒԺԱԿՆԵՐ

Հյուսիսատլանտյան դաշինքի «Մարտական բուժակի» դասընթացները գերազանց ավարտած ավագ սերժանտ Հովհաննես Անտոնյանը Նարեկի պես վստահ է. սա իր բնույթով աննախադեպ պատերազմ էր… Աննախադեպ էր նաև մարտիկներին թիկունք լինելու հարցում մեր ազգի համախմբումը:

ՄԵՐ ԸՆՏՐՅԱԼՆԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ

Գուցե ես եմ սխալ, որ միշտ օրինաչափություն եմ փնտրում երևույթների ու իրադարձությունների միջև ու հիմա էլ գլուխ եմ ջարդում, որ գտնեմ պտուտակահանի ու ինքնաթիռի նմանությունը: Որովհետև, ովքեր մանկության տարիներին տեսել են մայոր Ռաֆայել Վասիլյանին, նրա անունը տալիս լայն ժպտում են ու ասում.
-Պտուտակահանը միշտ ձեռքին էր, քանդում էր ու քանդում: Ձեռքն ընկած ամեն իր, որ հնարավոր էր մասնատել, պեղում էր ամենայն մանրամասնությամբ:

ՄԻ ԱՆԳԱՄ ԱՐՑԱԽՈՒՄ

1995 թվականին Ալավերդու «Լազուր» երաժշտական խմբով զինվորների առջև ելույթ ունենալու նպատակով Արցախում էինք (եղել էինք նաև պատերազմի ժամանակ): Շուրջ 10 օր համերգներով հանդես եկանք բոլոր պաշտպանական շրջաններում: Վերջին երկու օրը ելույթներ ունեցանք 5-րդ պաշտպանականի զորամասերում: Երկրորդ օրը Մատաղիս ու Թալիշ գնացինք, սակայն Մատաղիսի դպրոցում տեղավորված զորամասում ելույթ ունենալուց հետո չթողեցին շարժվել դեպի Թալիշ, քանի որ թշնամու դիվերսիոն խումբ էր նկատվել (հետո պարզվեց՝ հետախուզական):