Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ՝ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Ուսումնական զորամասերում մեկնարկել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների նոր հոսքի պատրաստության գործընթացը։ Ծրագիրը լայն ճանաչում ունի արդեն, երիտասարդներին առաջարկում է գրավիչ և մրցունակ պայմաններ։ Շատերն են ցանկանում զինծառայությունը շարունակել նոր ձևաչափով՝ կառավարության սահմանած կարգով դառնալ պայմանագրային զինծառայող, օգտվել սահմանված բոլոր արտոնություններից, ստանալ բարձր աշխատավարձ։ Բացի այդ, ատեստավորման և մարտական հերթապահության դեպքում նրանց կտրվի նաև հավելավճար։

ՀԵՏԱԽՈՒՅԶ. ԲԱՐԴ ՈՒ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Զորամասում հատուկ նշանակության ստորաբաժանումների հագեցած պարապմունքներ են: Ժամկետային զինծառայողները մարտավարամասնագիտական հմտություններն են կատարելագործում: Փորձառու սպաները պարապմունքներից առաջ հրահանգավորում են զինվորներին, ավագ ընկերոջ պես աջակցում իրենց փորձով, խորհուրդներով:

ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Լուսանկարում հայկական բանակի հրետանավորներն են, որոնք անկախ եղանակային պայմաններից մարտական պատրաստության գործնական դաս են անցկացնում, մինչև զորավարժարան մեկնելը կրկնում տեսական դասերին սերտածը՝ ինչպես բացազատել զինտեխնիկան, ինչպես նշանառել։

ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԾՐԱԳՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբերի 31-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է «Պատիվ ունեմ» ծրագրի 2023 թվականի շրջանավարտների ծառայության վայրերի ընտրության վիճակահանությունը:

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՉԺՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՀԵՏ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՉԺՀ կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի տեղակալ, ՉԺՀ կոմունիստական կուսակցության քաղաքական բյուրոյի անդամ, գեներալ-գնդապետ Խը Ուեյդոնի հետ:

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՊԵԿԻՆԻ ՍՅԱՆՇԱՆԻ 10-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 30-ին մասնակցել է Պեկինի Սյանշանի 10-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը և լիագումար նիստին:

ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ՝ ՈՒԺԵՐԸ ՓՈՐՁԵԼՈՒ ԼԱՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Զինված ուժերում շարունակվում է բարեփոխումների և բանակի մարտունակությունն ամրապնդելու համատեքստում մեկնարկած ատեստավորման գործընթացը: Քննություններին կամավոր մասնակցելու դիմումների քանակը գնալով ավելանում է. զինվորականների ոգևորությունը մեծ է: