Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

3-րդ զորամիավորման ենթակա զորամասերի ֆիզիկական պատրաստության պետերի հետ փետրվարի 1-ին անցկացվել է հավաք-խորհրդակցություն։

2-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

Փետրվարի 1-ին 2-րդ զորամիավորման վարչակազմի հետ անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք:

ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Փետրվարի 1-ին զորամիավորումներում անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ՝ տարբեր տրամաչափի զենքերի կիրառմամբ։ Ստուգվել են զինծառայողների կրակային պատրաստության աստիճանը, մասնագիտական կարողություններն ու հաստիքային զենքի տիրապետման հմտությունները։

5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ԿԱՊԻ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ

Առաջադրվող մարտական խնդիրների կատարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են ուսումնական վարժանքներ:

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՇՏԱԲԱՅԻՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Փետրվարի 1-ին, ռուսական կողմի նախաձեռնությամբ, կայացել է հեռախոսազրույց ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի միջև։

ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ ԿԱՏԱՐՎԵԼ Է ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔ

Հունվարի 29-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Էջմիածին քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում Հայոց բանակի օրվա կապակցությամբ կատարվել է Հանրապետական մաղթանք։

ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ 5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ

Բանակի օրվա առիթով 5-րդ զորամիավորումում տեղի է ունեցել առավել բարձր մարտունակություն ցուցաբերած սպաների և զինվորների պարգևատրման արարողություն։
Զորամիավորման հրամանատար, գնդապետ Սմբատ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել զինծառայողներին ցուցաբերած արիության և նվիրումի համար։