Նորություններ
Հունվարի 20-ին և 21-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվել է պահպանվել կայուն օպերատիվ իրավիճակ, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
Երևի թե քչերին է հայտնի, որ Արցախյան շարժումը սկսվել է Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի Մարտունի ավանից, երբ 1988 թ. փետրվարի 12-ին, աշխատանքային օրվա ավարտից հետո բոլորը մի ընդհանուր մղումով շարժվել են դեպի հրապարակ` պատկերացում չունենալով անգամ, որ այդ օրը բացվում է Արցախ աշխարհի պատմության նոր էջը…
Ընթերցողի սեղանին է Համիկ Սայադյանի երկար տարիների քրտնաջան աշխատանքի արգասիքը՝ «Հայաստանի ռազմական աշխարհագրություն» (Երևան, 2020) մենագրությունը: Այն կարևոր ներդրում է մեզանում գիտության այդ համեմատաբար նոր ոլորտի բնագավառում, քանի որ հեղինակը, հայ իրականության մեջ առաջին անգամ, ռազմական աշխարհագրությունը ներկայացնում է որպես գիտության ինքնուրույն ճյուղ, աշխարհագրական գիտությունների համակարգի ենթահամակարգ, որն ուսումնասիրում է աշխարհագրական տեղեկատվության և մեթոդների օգտագործումը ռազմական խնդիրների լուծման գործում:
Հունվարի 19-ին և 20-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է, միջադեպեր չեն արձանագրվել: