Նորություններ
ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրավերով նոյեմբերի 1-3-ը ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է Շտուտգարտում տեղակայված ԱՄՆ եվրոպական հրամանատարության կենտրոնակայան:
Նոյեմբերի 6-ին հետախույզի մասնագիտական տոնի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել է ՀՀ ՊՆ հատուկ նշանակության զորամաս:
Ուսումնական զորամասերում մեկնարկել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների նոր հոսքի պատրաստության գործընթացը։ Ծրագիրը լայն ճանաչում ունի արդեն, երիտասարդներին առաջարկում է գրավիչ և մրցունակ պայմաններ։ Շատերն են ցանկանում զինծառայությունը շարունակել նոր ձևաչափով՝ կառավարության սահմանած կարգով դառնալ պայմանագրային զինծառայող, օգտվել սահմանված բոլոր արտոնություններից, ստանալ բարձր աշխատավարձ։ Բացի այդ, ատեստավորման և մարտական հերթապահության դեպքում նրանց կտրվի նաև հավելավճար։
Զորամասում հատուկ նշանակության ստորաբաժանումների հագեցած պարապմունքներ են: Ժամկետային զինծառայողները մարտավարամասնագիտական հմտություններն են կատարելագործում: Փորձառու սպաները պարապմունքներից առաջ հրահանգավորում են զինվորներին, ավագ ընկերոջ պես աջակցում իրենց փորձով, խորհուրդներով:
Լուսանկարում հայկական բանակի հրետանավորներն են, որոնք անկախ եղանակային պայմաններից մարտական պատրաստության գործնական դաս են անցկացնում, մինչև զորավարժարան մեկնելը կրկնում տեսական դասերին սերտածը՝ ինչպես բացազատել զինտեխնիկան, ինչպես նշանառել։
Հոկտեմբերի 31-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է «Պատիվ ունեմ» ծրագրի 2023 թվականի շրջանավարտների ծառայության վայրերի ընտրության վիճակահանությունը: