Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԱՄԵՆ ՄԵԿՆ ԻՐ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ...

Աշխարհի տարբեր ծայրերում «սպիտակ բանակի» մարտիկներին՝ բժիշկներին նվիրված բազմաթիվ հուշարձաններ կան: Հուշարձաններից մեկի վրա տպավորիչ մակագրություն է. «Խոնարհվում ենք՝ բոլոր ողջ մնացածների կողմից»:

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Ինչպես ավելի վաղ խոստացել էր ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, դեկտեմբերի 1-ից մեկնարկել է Արցախում պատերազմական գործողություններին մասնակցած պարտադիր ժամկետային զինծառայողներին արձակուրդի տրամադրման գործընթացը։ Նախօրեին Հայաստան է ժամանել զինծառայողների առաջին մեծ խումբը։

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԵԿՆԵԼ Է ԱՐՑԱԽ

Դեկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է Արցախ: Պաշտպանության նախարարն Արցախի ճանապարհին կանգ է առել ՌԴ խաղաղապահ ուղեկալների մոտ և զրուցել խաղաղապահ առաքելություն իրականացնող զինծառայողների հետ:

ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՊԿ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Դեկտեմբերի 1-ին տեսակոնֆերանսի ձևաչափով կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:

ՌՈ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ ՊՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍՆՆԴԱՄԹԵՐՔ ԵՎ ՊԱՐԱԳԱՆԵՐ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ս.թ. նոյեմբերի 30-ին, ժամը 21:00-ի սահմաններում, Գորիս քաղաքի «Շորի ձոր» կոչվող անցակետում, Գորիսի ՌՈ բաժանմունքի աշխատակիցների կողմից կանգնեցվել է պահեստազորային զինծառայող Ռ.Վ.-ի վարած «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենան:

ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻՆ

Նոյեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ԴԵՍՊԱՆԻՆ

Նոյեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: