Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՓՈԽԳՆԴԱՊԵՏ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ. ՍԽՐԱՆՔՆԵՐ ԿԵՐՏՈՂԸ

Փոխգնդապետ Հայրումյանին զինված ուժերում ճանաչում են որպես սկզբունքային, խիզախ, հաստատակամ ու վճռական անձնավորություն, մարդկային վեհ նկարագրի տեր սպա, հրամանատար, որի ամեն քայլում առաջնահերթությունը հայրենիքի պաշտպանության սուրբ գործն է։

ՈՒՍ ՈՒՍԻ, ՈՒԺԵՂ ՈՒ ՀԵՐՈՍԱԿԱՆ

Ճակատամարտն ավարտվեց: Դժոխային աղմուկը լռեց: Թշնամու հերթական գրոհը նույնպես ձախողվեց: Նա պարտված, կորստաշատ ու գլխիկոր քաշվեց իր որջը: Ու մեր հողի վրա, մեր վերձիգ լեռների կողքին հպարտ, ամուր ու հաղթանակած, ինչպես անառիկ մի բերդ, կանգնեցին հաղթողները: Ուս ուսի, ուժեղ, ժպտուն ու հերոսական:

ՄԵԶ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԲԵՐԵՔ

Կյանքում կա երեք հիմնական օրենք, որոնցով պետք է առաջնորդվել, և առանց դրանց հետևելու ոչ ոք չի կարող ասել, որ իր կյանքն արժանավայել է ապրել։ Դրանք շատ պարզ օրենքներ են: Պաշտիր Աստծուն։ Պաշտպանիր քո Հայրենիքը։ Սիրիր քո ընտանիքը: Մենք պաշտում ենք Աստծուն: Մենք սիրում ենք մեր ընտանիքը։ Եկել է Հայրենիքը պաշտպանելու ժամանակը։

ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

Ցեղի ոգին այն ուժն է, որ վառ է պահում հայրենասիրության բոցը:

ԵՐԲ ՀԱՎԱՏՆ ԱՌԱՋՆԱԳԻԾ Է ՏԱՆՈՒՄ

Պատերազմական այս իրավիճակում հայ ժողովրդի համախմբումը գերնպատակ է։ Մեր հաղթանակը լինելու է անշրջելի, քանի որ Արցախը պաշտպանում են ամեն պահ սխրանք գործող հզոր տղաները։

ԹՇՆԱՄԻՆ ՋԱԽՋԱԽՎԵԼՈՒ Է ՀԵՆՑ ՔԱՇԱԹԱՂՈՒՄ

Կենաց ու մահու պատերազմը շարունակվում է արդեն մեկ ամիս։ Չնայած հաստատված արդեն երրորդ հրադադարին՝ թուրք-ադրբեջանական հրոսակները դիվերսիոն խմբերի մասնակցությամբ Քաշաթաղի շրջանի հարավային ուղղությամբ փորձում են ճեղքել առաջնագիծը և առաջանալ դեպի Բերձոր։

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ ԶԻՆՎՈՐԱԳՐՎԱԾՆԵՐԻ ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ

Զինված ուժերի զորավարժարաններում շարունակվում են Հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված կամավորականների մարզումները: