Նորություններ
Տանկային զորամասում տեսական դասաժամ է: Ժամկետային զինվորներին ուսուցանում են ծանր զրահատեխնիկայի կառավարման ու կիրառման նրբությունները:
ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում ընթանում են «Պատիվ ունեմ» ծրագրով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ունկնդիրների եռամսյա վարժական հավաքները: Դրանց ավարտին տղաները կստանան «լեյտենանտի» զինվորական կոչում, կհամալրեն զինված ուժերի շարքերը՝ որպես ստորաբաժանման հրամանատարներ, բանիմաց ու կիրթ սպաներ:
Ավետիս Եգանյանը վանաձորցի է: Ավարտել է Երևանի ճարտարագիտական համալսարանը, ապա զորակոչվել է ժամկետային զինծառայության: Բանակից վերադարձել է «Բանակի գերազանցիկ» «Քաջարի մարտիկ» կրծքանշաններով, բազմաթիվ շնորհակալագրերով և պատվոգրերով:
Զինված ուժերում անցկացվում է զինծառայողների ատեստավորման գործընթացի հերթական փուլը: Զորավարժարաններից մեկում հետևեցինք ատեստավորվող խմբերից մեկի կրակային պատրաստության քննությանը:
Հուլիսի 29-ից օգոստոսի 8-ը զինված ուժերում անցկացվեց «Դյուցազն» որակավորման մրցույթը: Հետախուզական և հատուկ նշանակության զորքերի զինծառայողները կատարեցին բարդ առաջադրանքները, հաղթահարեցին համապատասխան կահավորված արգելագոտիները: Բոլոր փորձությունները հաղթահարած զինծառայողներին շնորհվեց «Դյուցազն» որակավորման կարգ և խորհրդանշական սև բերետ:
Լուիզա Զաքարյանն օրեր առաջ զինվորագրվել է: Նա համալրել է կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության անցած կանանց շարքերը։