Նորություններ
Մեր իրական հերոսները այժմ ռազմի դաշտում անում են հնարավորն ու անհնարինը՝ մեր երկիրը թշնամու ոտնձգությունից անառիկ պահելու համար:
Իմ զինվո´ր ապեր, շուտ առողջացիր: Քեզ ոչ մի հարված չի կարող թուլացնել, քանի որ դու ուժեղ ես և հաստատակամ… Հանկարծ չթուլանաս ու չընկճվես, լավ է լինելու:
Հայ զինվորները ֆաշիզմին հաղթած հայ մարշալների հոգեզավակներն են: Այսօր ֆաշիզմը նոր դեմք ունի, որի անունը պանթուրքիզմ է: Եվ որը սպառնում է ոչ միայն Արցախին, Հայաստանին եւ հայությանը, այլ ես վտանգավոր է ամբողջ աշխարհի համար:
Նա, ով եղել է Արցախում, նա, ով տեսել է Արցախի բնությունը, արցախցիներին, լսել նրանց բարբառը, կհասկանա, որ այդ երեքը անքակտելիորեն ձուլված են իրար:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ՀՀ բոլոր քաղաքացիներին համոզիչ կերպով հորդորում է կտրականապես զերծ մնալ մարտական գործողությունների վերաբերյալ հեռախոսային քննարկումներից։ Բաց կապով արվող նման քննարկումներն իրական վտանգ են ներկայացնում իրենց մարտական խնդիրը գերազանց կատարող արցախյան պաշտպանության բանակի գործողությունների արդյունավետության համար։
Ուղիղ մեկ շաբաթ է, ինչ հայկական զորքերը վստահորեն ու աննահանջ դիմակայում են թուրք-ադրբեջանական` նախապես ծրագրված և սեպտեմբերի 27-ին սանձազերծված աննախադեպ ագրեսիային: Փոքրիկ հարցախույզով փորձեցինք պարզել նաև մեր հայրենակիցների տրամադրվածությունն ու մտորումներն այս օրերին: