Նորություններ
Սեպտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ, Շանհայյան համագործակցության կազմակերպության /ՇՀԿ/ և ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստին:
Անձնակազմի պատրաստության աստիճանն ստուգելու նպատակով 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումներում սեպտեմբերի 3-ին հայտարարվել է ուսումնական տագնապ։
Սեպտեմբերի 3-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հրաձգարանում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք։
Սեպտեմբերի 2-ին 4-րդ զորամիավորման հակաօդային պաշտպանության հրամանատարական կետի և ենթակա զորամասերի անձնակազմերի հետ անցկացվել են համալիր մարզումներ։
Սեպտեմբերի 1-ին և 2-ին 2-րդ զորամիավորման ենթակա զորամասերում տեղի են ունեցել մարտական դրոշի հանձնման արարողություններ։