Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՇՏԱԲԱՅԻՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ

ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության բաժնի պետ, գնդապետ Ս. Երյոմինի վերահսկմամբ 3-րդ զորամիավորումում օգոստոսի 25-ին անցկացվել են շտաբային մարզումներ: Վարչակազմը, ապահովման և սպասարկման ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։

ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

1-ին զորամիավորումում ընթացող հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքին հետևել է ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը։

ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել կուրսանտների երդման հանդիսավոր արարողությունը։

ԼԵՎՈՆ ԱՅՎԱԶՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՔԼԵՐ ՄԵՅԹՐՈՅԻՆ

Օգոստոսի 26-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Քլեր Մեյթրոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանական կողմում հայտնված հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի ճակատագրին առնչվող հարցեր:

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ԻՆՁ ԼԱՎ ՈՐԴԻ ԵՔ ՀԱՄԱՐՈՒՄ

Զրույց ՀՀ Ազգային հերոս Ռուբեն Սանամյանի հետ

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՆՎԻՐՅԱԼ ՊԱՇՏՊԱՆ ԴԱՌՆԱԼՈՒ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ

Կուրսանտ Ինգա Եփրեմյանը զինվորական հանդերձանքի կրման կանոններն ու տարբերանշաններից յուրաքանչյուրի տեղն ու նշանակությունը հինգ մատի պես գիտի:

«ԵՂԲՈՐՍ ԱՆՈՒՆՆ ՈՒ ՊԱՏԻՎԸ ԲԱՐՁՐ ՊԱՀԵՑԻ»

«Հայ զինվոր» հանդեսի վերջին համարներից մեկում լույս է տեսել հակառակորդի դիվերսիան կանխելիս ականի պայթյունից մահացու վիրավորում ստացած և հետմահու «Արիության» մեդալով պարգևատրված ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Հայկ Խաչատրյանի մասին Հրանուշ Սուքիասյանի հոդվածը…