Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱԳՆԱՊ

Oգոստոսի 17-ին 1-ին զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ: Զորամիավորման ենթակա զորամասերը բերվել են մարտական պատրաստականության «բարձր» աստիճանի: Անձնակազմը հանդերձավորվել է, ստացել զենք-զինամթերք և գործել մարտական հաշվարկի համաձայն:

ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐ-2020» ՄՐՑՈՒՄՆԵՐԻՆ

Օգոստոսի 23-ից սեպտեմբերի 5-ը կայանալիք «Միջազգային բանակային խաղեր-2020» միջոցառումների շրջանակում Ռուսաստանի Դաշնությունում և Բելառուսի Հանրապետությունում անցկացվող մրցումներին մասնակցելու նպատակով Մոսկվա են մեկնել ՀՀ ԶՈՒ հավաքական թիմերը:

ՄԵԹՈԴԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Ուսումնական կիսամյակի մեկնարկն ազդարարելու նպատակով ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության սպաները մեթոդագործնական պարապմունքներ են իրականացրել Լոռու, Երևանի եւ Գեղարքունիքի կայազորների զորամասերում:

ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Օգոստոսի 14-ից 15-ը զորամիավորումներում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման համալիր պարապմունքներ։

ՇՏԱԲԱՅԻՆ ՄԱՐԶՈՒՄ

Մարտական գործողությունների ժամանակ՝ կտրուկ փոփոխվող իրավիճակներում, արագ և նպատակային որոշումներ կայացնելու ունակությունները կատարելագործելու նպատակով 5-րդ զորամիավորման ենթակա N զորամասում հրետանային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են շտաբային մարզումներ:

ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 15-ին 2-րդ զորամիավորման N զորամասում տեղի է ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են զորամասի հրամանատարական կազմը և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները:

ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 15-ին 1-ին զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ժ․ Պողոսյանի ղեկավարությամբ անցկացվել է հավաք-խորհրդակցություն՝ նվիրված 2020թ․ ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի մեկնարկին։