Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿ» ՄՐՑՈՒՄՆԵՐԸ

«Միջազգային բանակային խաղեր-2020միջոցառումների շրջանակում օգոստոսի 23-ից սեպտեմբերի 2-ը Հայաստանում անցկացվելու են «Խաղաղության մարտիկ» մրցումները:

5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆԿՑԱՑՎԵԼ ԵՆ ԿԱՊԻ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ

Մարտական խնդիրների կատարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողները օգոստոսի 18-ից 19-ը անցկացրել են կապի ուսումնական վարժանքներ՝ դաշտային ելքով։

ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 18-ին 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է իրավաբանների հավաք-խորհրդակցություն։

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Անձնակազմի մարտավարամասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները զարգացնելու, դաշտային վարժվածության մակարդակը բարձրացնելու նպատակով 4-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների անձնակազմերի հետ անցկացվել են գործնական պարապմունքներ:

ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Oգոստոսի 18-ին 3-րդ զորամիավորումում տեղի է ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն:Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները։

ՇՏԱԲԱՅԻՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ

4-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա.Բուդաղյանի ղեկավարությամբ անցկացվում են զորավարժությունների տարբերակված դրվագների խաղարկումներ:Մարզումների նպատակն է բարձրացնել հրամանատարների մարտական պատրաստականության աստիճանն ու ստուգել ստորաբաժանումների ներդաշնակ գործողությունները։

ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

3-րդ զորամիավորման վարչակազմի հետ անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք։ Զինծառայողները ցուցաբերել են բարձր պատրաստվածություն և դիպուկ կրակով խոցել բոլոր նշանակետերը։