Նորություններ
«Միջազգային բանակային խաղեր-2020միջոցառումների շրջանակում օգոստոսի 23-ից սեպտեմբերի 2-ը Հայաստանում անցկացվելու են «Խաղաղության մարտիկ» մրցումները:
Մարտական խնդիրների կատարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողները օգոստոսի 18-ից 19-ը անցկացրել են կապի ուսումնական վարժանքներ՝ դաշտային ելքով։
Օգոստոսի 18-ին 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է իրավաբանների հավաք-խորհրդակցություն։
Անձնակազմի մարտավարամասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները զարգացնելու, դաշտային վարժվածության մակարդակը բարձրացնելու նպատակով 4-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների անձնակազմերի հետ անցկացվել են գործնական պարապմունքներ: