Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀԱՆԿԱՐԾԱԿԻ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ 4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ

Օգոստոսի 3-ին 4-րդ զորամիավորման զորամասերում իրականացվել են հանկարծակի ստուգումներ։ Զորամիավորման վարչակազմը և ապահովման ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։

ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ  ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

Սպաների տեսական գիտելիքները ստուգելու և գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով օգոստոսի 3-ին 1-ին զորամիավորման վարչակազմի հետ անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք։

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ  2-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ

Օգոստոսի 1-ին 2-րդ զորամիավորումում ամփոփվել են 2020 թվականի երկրորդ եռամսյակում զորամասերում կատարված աշխատանքների արդյունքները։ Զորամիավորման հրամանատարի տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակահատվածում մարտական պատրաստության և պատրաստականության, թիկունքային ապահովման, զինվորական կարգապահության վիճակի, ձեռքբերումների ու բացթողումների մասին, ինչպես նաև քննարկվել են առկա խնդիրների լուծման տարբերակները:

ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

Հաստիքային զենքից կրակի վարման հմտությունները կատարելագործելու նպատակով 3-րդ զորամիավորման զորավարժարաններից մեկում օգոստոսի 3-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք։

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏ

ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում պաշտպանության նախարարի տեղակալ Գ. Բալայանի նախագահությամբ անցկացվել է 2020-2021 ուսումնական տարվա դիմորդների ընդունելության հանձնաժողովի նիստը:

ԶՈՐՔԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ

ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության սպաները շրջայց են կատարել Երևանի կայազորի զորամասերում՝ ստուգելու օրվա վերակարգերի ծառայության կազմակերպումը, անցագրային ռեժիմի պահպանումը, «Անվտանգության օր» միջոցառումների անցկացումը: Շրջայցի ընթացքում զորքերի ծառայության նախապատրաստության համար շտաբերին ցուցաբերվել է մեթոդական օգնություն:

ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է 4-ՐԴ ԵՎ 5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն օգոստոսի 1-ին շրջայց է կատարել 4-րդ և 5-րդ զորամիավորումներ: