Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ  ԼԻԲԱՆԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ

Օգոստոսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար, փոխվարչապետ տիկին Զեյնա Աքարի հետ:

ՈՉ ՄԻԱՅՆ ՈՒԺՈՎ, ԱՅԼԵՎ ԽԱՂԱՂ ՍՐՏՈՎ ՈՒ ԱՄՈՒՐ ՀԱՎԱՏՈՎ

Օգոստոսի 2-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հանդիսավորությամբ բացվեց Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին: Արարողությանը ներկա էին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, բարձրաստիճան զինվորականներ, համալսարանի ղեկավար կազմն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմը:

ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ

5-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է մարտական հրաձությամբ մարտավարական զորավարժություն:

ԶՈՐԱՄԱՍԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՇԱՐԱՅԻՆ ՍՏՈՒԳԱՏԵՍ

4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում հուլիսի 30-ին անցկացվել է շարային ստուգատես և վերակարգի հրահանգավորում։

1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆԿԱՑՎԵԼ Է ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

Սպայակազմի տեսական գիտելիքների զարգացման և հրամանատարներին մարտական պատրաստության ընդհանուր մեթոդիկայի դասավանդման նպատակով հուլիսի 30-ին 1-ին զորամիավորումում անկացվել է ցուցադրական պարապմունք։

ԲԺԻՇԿ-ՍՊԱՆԵՐԸ ԿՄԵԿՆԵՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

Հուլիսի 30-ին ՀՀ ՊՆ Վարչական Համալիրում տեղի է ունեցել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շրջանավարտների ծառայության վայրի ընտրության վիճակահանությունը։

ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՊԱՇՏՊԱՆԻՉ ԴԻՄԱԿՆԵՐ

Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանի և Կրասնոդարի երկրամասի հայկական ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Արտյոմ Մինոսյանի հետ «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում հերթական աջակցությունն է ցուցաբերվել ՀՀ զինված ուժերին: