Նորություններ
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանի և Կրասնոդարի երկրամասի հայկական ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Արտյոմ Մինոսյանի հետ «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում հերթական աջակցությունն է ցուցաբերվել ՀՀ զինված ուժերին:
Անձնակազմի մարտավարամասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները զարգացնելու, տարբեր ստորաբաժանումների փոխգործակցությունն ամրապնդելու, ինչպես նաև դաշտային վարժվածության մակարդակը կատարելագործելու նպատակով 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են գործնական պարապմունքներ:
3-րդ զորամիավորման զորավարժարաններից մեկում նորակոչիկների հետ անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք։
Անձնակազմի մասնագիտական գիտելիքների և գործնական ունակությունների կատարելագործման նպատակով հուլիսի 29-ին 2-րդ զորամիավորման մարտադաշտերից մեկում անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։
Անձնակազմի մասնագիտական կարողությունները կատարելագործելու նպատակով հուլիսի 29-ին 1-ին զորամիավորման նռնականետային դասակների հետ անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք։