Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

4-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում, ուսումնական վաշտի զինծառայողների ներգրավմամբ, հուլիսի 27-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք։

ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՄԲ

Անձնակազմի մասնագիտական գիտելիքների և գործնական ունակությունների կատարելագործման նպատակով հուլիսի 25-ին, 1-ին զորամիավորման տանկային վաշտերից մեկի ներգրավմամբ, անցկացվել է մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։

ԼԵՅՏԵՆԱՆՏՆԵՐԻ ՆՈՐ ՀԵՐԹԱՓՈԽԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

Հուլիսի 25-ին ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում տեղի է ունեցել 2019-2020 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությունը:

5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Հուլիսի 23-ին 5-րդ զորամիավորման վարչակազմի և շտաբային գումարտակի զինծառայողների հետ անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ:

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ

Անձնակազմի մարտական պատրաստության աստիճանն ստուգելու, մարտավարական-մասնագիտական գիտելիքներն ամրապնդելու նպատակով 3-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումներում անցկացվել են գործնական պարապմունքներ:

2-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ԿԱՊԱՎՈՐՆԵՐԻ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ

Անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակն ամրապնդելու և գործողությունների ներդաշնակման հմտությունները զարգացնելու նպատակով հուլիսի 22-ից 24-ը 2-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։

ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ 2019-2020 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հուլիսի 23-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել 2019-2020 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությունը: