Նորություններ
Մարտական հերթապահության կազմակերպման գործընթացն ստուգելու նպատակով հուլիսի 25-ին 5-րդ զորամիավորման զորամասերից մեկի մարտական հենակետերում իրականացվել են ստուգայցեր։
4-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում, ուսումնական վաշտի զինծառայողների ներգրավմամբ, հուլիսի 27-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք։
Անձնակազմի մասնագիտական գիտելիքների և գործնական ունակությունների կատարելագործման նպատակով հուլիսի 25-ին, 1-ին զորամիավորման տանկային վաշտերից մեկի ներգրավմամբ, անցկացվել է մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։
Հուլիսի 25-ին ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում տեղի է ունեցել 2019-2020 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությունը:
Հուլիսի 23-ին 5-րդ զորամիավորման վարչակազմի և շտաբային գումարտակի զինծառայողների հետ անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ:
Անձնակազմի մարտական պատրաստության աստիճանն ստուգելու, մարտավարական-մասնագիտական գիտելիքներն ամրապնդելու նպատակով 3-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումներում անցկացվել են գործնական պարապմունքներ: