Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱՐՔՆԵՐ

Զինծառայողների ֆիզիկական և մարտական պատրաստվածության աստիճանն ամրապնդելու և անհատական կարողությունները ստուգելու նպատակով հուլիսի 14-ին զորամիավորումներում անցկացվել են ֆիզիկական պատրաստության ստուգարքներ։

ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ՝ ԳԻՇԵՐԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

5-րդ զորամիավորման N զորամասի ստորա­բաժանումներից մեկի զինծառայողները գիշերային պայմաններում անցկացրել են կրակային պատրաստության ստուգողական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ:

2-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ

Զինծառայողների մարտական պատրաստության և պատրաստականության աստիճանը գնահատելու նպատակով 2-րդ զորամիավորումում անցկացվել են տեսչական ստուգումներ:

ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ

Ֆիզիկական և մասնագիտական պատրաստվածության մակարդակի ամրապնդման նպատակով հուլիսի 13-ին 5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի զինծառայողներն անցկացրել են մարտավարական վարժանքներ:

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ ԿՐՏՍԵՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՀԵՏ

Հուլիսի 13-ին 4-րդ զորամիավորման N զորամասի հրաձգա­րանում կրակային պատրաստության տեսական գիտելիքների զարգացման և հրաձգության արդյունավետության բարձրացման նպատակով կրտսեր հրամանատարական կազմն անցկացրել է գործնական պարապմունքներ։

1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ՀՐԵՏԱՎՈՐՆԵՐՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ ԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ

Հուլիսի 13-ին 1-ին զորամիավորման հրետանային ստորաբաժանումները ամփոփիչ ստուգումների շրջանակում անցկացրել են մասնագիտական վարժանքներ։

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲՈՒՄ

Հուլիսի 13-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկին: