Նորություններ
Հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը, ժամը 03:40-ի սահմաններում, հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։
Զինծառայողների ֆիզիկական և մարտական պատրաստվածության աստիճանն ամրապնդելու և անհատական կարողությունները ստուգելու նպատակով հուլիսի 14-ին զորամիավորումներում անցկացվել են ֆիզիկական պատրաստության ստուգարքներ։
5-րդ զորամիավորման N զորամասի ստորաբաժանումներից մեկի զինծառայողները գիշերային պայմաններում անցկացրել են կրակային պատրաստության ստուգողական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ:
Զինծառայողների մարտական պատրաստության և պատրաստականության աստիճանը գնահատելու նպատակով 2-րդ զորամիավորումում անցկացվել են տեսչական ստուգումներ:
Ֆիզիկական և մասնագիտական պատրաստվածության մակարդակի ամրապնդման նպատակով հուլիսի 13-ին 5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի զինծառայողներն անցկացրել են մարտավարական վարժանքներ:
Հուլիսի 13-ին 4-րդ զորամիավորման N զորամասի հրաձգարանում կրակային պատրաստության տեսական գիտելիքների զարգացման և հրաձգության արդյունավետության բարձրացման նպատակով կրտսեր հրամանատարական կազմն անցկացրել է գործնական պարապմունքներ։