Նորություններ
Հուլիսի 13-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկին:
Զինված ուժերի զորամասերում շարունակվում է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման գործընթացը։
Հուլիսի 10-ին անցկացվել է 2-րդ զորամիավորման կանանց խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության կին զինծառայողների հետ տարվող աշխատանքների բաժանմունքի պետ, փոխգնդապետ Ա. Գրիգորյանը։
Հուլիսի 10-ին 1-ին զորամիավորումում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2020թ. 2-րդ եռամսյակում իրականացված աշխատանքները։
Հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել:
Հուլիսի 11-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկին։