Նորություններ
Հուլիսի 3-ին 5-րդ զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողները դաշտային պայմաններում անցկացրել են մասնագիտական վարժանքներ:
Պաշտպանական և հարձակողական գործողությունների ժամանակ կրակի կառավարման հմտություններն ու անձնակազմի պատրաստվածության մակարդակն ամրապնդելու նպատակով 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում հուլիսի 3-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ:
Անձնակազմի մասնագիտական գիտելիքները և հաստիքային սպառազինության տիրապետման հմտությունները կատարելագործելու նպատակով հուլիսի 3-ին 3-րդ զորամիավորման հակատանկային ստորաբաժանումներում անցկացվել են գործնական պարապմունքներ` առանց մարտական հրաձգության։
Մարտական տարբեր իրավիճակներում հրամանատարական կազմի կողմնորոշման և ճշգրիտ որոշումների կայացման հմտությունները զարգացնելու նպատակով հուլիսի 3-ին 2-րդ զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ:
Անձնակազմի հանգիստն արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև ֆիզիկական պատրաստության մակարդակը բարձրացնելու նպատակով հուլիսի 5-ին 1-ին զորամիավորման զորամասերում անցկացվել են կիրակնօրյա մարզական միջոցառումներ։
Հուլիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին և կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում Լիտվայից Հայաստան ժամանած խմբում ընդգրկված ռազմական մասնագետներին։