Նորություններ
Հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների գործողությունների համակարգման, մարտական իրավիճակում արագ և ճշգրիտ գործելու հմտությունների զարգացման նպատակով հուլիսի 1-ին 2-րդ զորամիավորումում անցկացվել է մարտական հրաձգությամբ գործնական պարապմունք։
Մեր ջոկատի աղջիկների ծնողների ամենամեծ հոգսն այն էր, որ հանկարծ իրենց դուստրերը գերի չընկնեն: Երևի դրանից ավելի էին վախենում, քան, եթե զոհվեինք մարտի դաշտում: Երբ ջոկատը նոր հավաքվում էր, և մեկս մյուսի ծնողներին գնում էինք համոզելու, նրանք նախ և առաջ աղջիկների հետ էին ծանոթանում, տեսնում՝ ինչ տեսակ մարդիկ են:
Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում 2014թ. օգոստոսի 28-ին ականի պայթյունից վիրավորվեցին չորս հայ զինծառայողներ: Պաշտպանության նախարարությունը համապատասխան հաղորդագրություն տարածեց, մանրամասն ուսումնասիրվեցին դեպքի հանգամանքները, հետևություններ արվեցին հետագայում նման ցավալի կորուստները բացառելու նպատակով:
Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության պաշտպանական համագործակցության ծրագրերի շրջանակում հուլիսի 1-ին Բրիտանական դեսպանատունը ՀՀ պաշտպանության նախարարությանը տրամադրել է տեղական արտադրության անհատական պաշտպանիչ միջոցներ: Աջակցությունը տրամադրվել է զինված ուժերում համավարակի տարածման կանխարգելմանն աջակցելու նպատակով։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Դեյվիդ Մորանը և ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը: Դեսպան […]
Հունիսի 30-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով կազմավորված` 2020թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի առաջին նիստը: