Նորություններ
Հունիսի 26-ին 1-ին զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական գծով տեղակալ, գնդապետ Ա. Թումանյանը հավաք-խորհրդակցություն է անցկացրել զորամիավորման և ենթակա զորամասերի կանանց խորհուրդների նախագահների հետ:
5-րդ զորամիավորումում հունիսի 24-ին անցկացվել է զորամիավորումների և միավորումների շարժական նավարկային տեղագրական համալիրների պետերի մասնագիտական հավաք-պարապմունք:
Հունիսի 24-ին 4-րդ զորամիավորման զորավարժարանում անցկացվել են ականանետային դասակների կրակի կառավարման մարզումներ:
Անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակն ամրապնդելու, ներդաշնակման և փոխգործակցության կազմակերպման գործողություները կատարելագործելու նպատակով 3-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողները հունիսի 24-ին անցկացրել են վարժանքներ:
ՀՀ զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն՝ ուսումնական զորամասերում անցկացվեցին ավարտական քննություններ, որոնց նպատակը ուսումնական փուլի ընթացքում անձնակազմի ստացած գիտելիքների և հմտությունների մակարդակի, գործընթացի կազմակերպման արդյունավետության ստուգումն էր:
Նայում եմ Շուշիի լեգենդար կանանց ջոկատի մարտիկներից մեկի՝ Անահիտ Պետրոսյանի դեմքին՝ ժպտուն, արևաշող, լսում մարտական գործողությունների մասին նրա պատմություններն ու… զարմանալի բան՝ նրա շուրթերից պատերազմական ահարկու փորձությունները նույնքան բնական, պարզ են հնչում, որքան մեր առօրյայի, կյանքի դրվագները…