Նորություններ
ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի գործունեության երկամյա ժամկետը լրանալու կապակցությամբ` ՀՀ պաշտպանության նախարարությունը նախաձեռնում է ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի անդամների ռոտացիա:
Հունիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է հանրապետության հարավարևելյան զորամասեր, հետևել ծառայության կազմակերպման ընթացքին:
Հունիսի 12-ին անցկացվել է հիփոթեքային արտոնյալ վարկավորման պայմաններով բնակելի տարածք ձեռք բերելու հնարավորություն ընձեռող ծրագրի շահառուների վիճակահանությունը՝ բաց տարածքում և հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանմամբ: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ այսուհետ յուրաքանչյուր տարի թվով 500 պայմանագրային զինծառայողների, սպայական և ավագ ենթասպայական կազմերի զինծառայողների կտրամադրվեն փաստացի անտոկոս հիփոթեկային վարկեր, ընդ որում` վարկի մայր գումարի 10 […]
5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող կապի ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են ուսումնական վարժանքներ:
4-րդ զորամիավորման զորավարժարաններից մեկում անցկացվել են ականանետային հրաձգության և կրակի կառավարման մարզումներ՝ 82մմ ականանետների կիրառմամբ։
2-րդ զորամիավորումում ամփոփվել են հունիսի 9-ին մեկնարկած հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքները: