Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ԿՐԱԿԱՅԻՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ

Հունիսի 2-ին 4-րդ զորամիավորման զորավարժարաններից մեկում անցկացվել են զենիթահրթիռային համալիրների կրակային վարժանքներ:

3-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ ԵՆ ՇՏԱԲԱՅԻՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ

3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվում են շտաբային մարզումները։

ՍՏՈՒԳՎԵԼ ԵՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հունիսի 2-ին 2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել է մասնագիտական պարապմունք:

ՏԱՆԿԻՍՏՆԵՐԻՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ ԵՆ ՄԵՔԵՆԱՎԱՐՄԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

1-ին զորամիավորման N զորամասի տանկային ստորաբաժանումների զինծառայողները հունիսի 2-ին անցկացրել են մեքենավարման պարապմունք: Անձնակազմը տեղանքի բարդ պայմաններում գործել է վարժ, դրսևորել մասնագիտական բարձր պատրաստություն, և գերազանց կատարել առաջադրանքը:

ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՌՈՒՀԵՐԻ  ԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԻ և ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հունիսի 2-ին ՆԱՏՕ-ի հետ համագործակցության պաշտպանական կրթության զարգացման ծրագրի շրջանակներում տեսակոնֆերանսի ձևաչափով մեկնարկեց ՀՀ ՊՆ ռազմական ուսումնական հաստատությունների դասախոսական կազմի և ունկնդիրների համար նախատեսված երկամսյա դասախոսությունների շարքը:

ՀՀ ԶՈՒ ԳՇ ՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԶՈՐԱՄԱՍ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հունիսի 2-ին եղել է զինված ուժերի զորամասերից մեկում, տեղում ծանոթացել ընթացող շինարարական աշխատանքներին և առօրյա ծառայության կազմակերպմանը:

DSC_0391

Զինծառայողների կեցության պայմաններին, դիրքերում ընթացող ամրաշինական աշխատանքներին ծանոթանալու նպատակով 5-րդ զորամիավորման N զորամասի մարտական հենակետերում անցկացվել են ստուգայցեր: