Նորություններ
3-րդ զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների ներգրավմամբ մայիսի 19-ից 20-ը անցկացվել են մարտավարական զորավարժություններ։
Գաղտնիք չէ, որ ժամանակակից մարտերում որոշիչ հարվածը հենց օդուժն է հասցնում, իսկ օդային հարվածները կանխողն ու կասեցնողն էլ հակաօդայիններն են՝ խաղաղ երկնքի մշտարթուն պահապանները:
Մայիսի 19-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համագործակցության 2020թ. ծրագիրը:
Օրերս հրթիռահրետանային զորամասերից մեկի կուրսանտները մարտական հրաձգության վարժանք իրականացրին «Բաղրամյան» զորավարժարանում։ Վարժանքի նպատակը կուրսանտների յուրացրած տեսական գիտելիքները ամրապնդելն էր:
Երբ սկսվեց Արցախյան պատերազմը, ես երկընտրանքի առջև կանգնեցի՝ զե՞նքն ընտրել, թե՞ տեսախցիկը: Համոզվեցի, որ զենք վերցնողները շատ են, ու որոշեցի, որ իմ զենքն էլ տեսախցիկը կլինի:
ՀՀ ԶՈՒ ԳՇ ֆինանսական վարչության անձնակազմի պատրաստության մակարդակը բարձրացնելու և մասնագիտական գիտելիքները կատարելագործելու նպատակով մայիսի 12-ից 18-ը անցկացվել է օպերատիվ հավաք: