Նորություններ
5-րդ զորամիավորման զորամասերից մեկի զինծառայողների մասնակցությամբ անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք՝ մարտական հրաձգությամբ:
Անձնակազմի կրակային պատրաստության մակարդակը կատարելագործելու նպատակով մայիսի 18-ին 2-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացրել են հրաձգության գործնական պարապմունքներ:
Մայիսի 15-ին 1-ին զորամիավորման հրետանային ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվել է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն, որի ընթացքին հետևել է ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը:
Մայիսի 14-ին 4-րդ զորամիավորումում անցկացվել է խորհրդակցություն, նվիրված առաջիկա զորավարժության նախապատրաստական աշխատանքների քննարկմանը:
Մայիսի 13-ից 14-ը 4-րդ զորամիավորման N զորամասի հրաձգային վաշտն անցկացրել է ցուցադրական մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մայիսի 14-ին այցելել է հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասեր, ծանոթացել վերանորոգման ընթացիկ աշխատանքներին և առօրյա ծառայության կազմակերպմանը: