Նորություններ
Ապրիլի 21-ին 1-ին զորամիավորման N զորամասի մոտոհրաձգային ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են հետևակի մարտական մեքենայի վարման գործնական պարապմունք։
Անձնակազմի մասնագիտական հմտությունները կատարելագործելու և պատրաստության աստիճանը բարձրացնելու նպատակով ապրիլի 21-ին 1-ին զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են գործնական պարապմունք։
Հաստիքային զենքով կրակի վարման և սպաների անհատական պատրաստության ամրապնդման նպատակով ապրիլի 20-ին 4-րդ զորամիավորման վարչակազմի հետ անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք:
3-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկում ապրիլի 20-ին անցկացվել են մարտավարական մասնագիտական պարապմունքներ, կրակային պատրաստության անհատական և խմբային վարժանքներ:
1-ին զորամիավորման N զորամասի տանկային վաշտերի ներգրավմամբ անցկացվել է մարտավարական զորավարժություն:
Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան 55-րդ տարեդարձի առթիվ ապրիլի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի ուղեկցությամբ այցելել է ազգային հերոսի անունը կրող զբոսայգի, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Թաթուլ Կրպեյանի կիսանդրու մոտ։