Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՓՈԽԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Ապրիլի 16-ին 5-րդ զորամիավորման N զորամասում մարտական հերթապահության հերթափոխի մեկնող զինծառայողների հետ անցկացվել են նախապատրաստական գործնական պարապմունքների:

ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Ապրիլի 16-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի զինավանում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ անցկացվել են տեսական ու գործնական պարապմունքներ:

2-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ԵՆ ՏԵՂԱԶՆՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

2-րդ զորամիավորումում անցկացվող հրամանատարաշտաբային մարզումների շրջանակում ապրիլի 16-ին, զորամիավորման հրամանատարի ղեկավարությամբ, իրականացվել են տեղազննման աշխատանքներ:

ՀԱՏՈՒԿ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Զինծառայողների մասնագիտական գիտելիքները և գործնական հմտությունները զարգացնելու նպատակով ապրիլի 16-ին 1-ին զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվել են մարտավարական մասնագիտական պարապմունքներ։

ԶՈՒ ԳՇ «ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԳԻԾԸ» ԿԳՈՐԾԻ ԱՄԵՆՕՐՅԱ ՌԵԺԻՄՈՎ

Զինծառայողների իրավունքների իրացմանը խոչընդոտող գործոնները չեզոքացնելու, բողոքներին ու առաջարկներին օպերատիվ արձագանքելու, իրավիճակին տիրապետելու և անհրաժեշտ որոշումներ կայացնելու, ինչպես նաև հրամանատար-զինվոր փոխվստահությունն ամրապնդելու նպատակով ՀՀ ԶՈւ ԳՇ պետի հրամանով նախորդ տարվանից ԶՈՒ գլխավոր շտաբում գործում է «Վստահության գիծ» ծառայությունը՝ 85-01, 85-02, 85-03 հեռախոսահամարներով:

ՀՕՊ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ

Ապրիլի 15-ին 5-րդ զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մասնագիտական վարժանքներ:

ԴԱՇՏԱՅԻՆ ԵՐԹ 4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ

4-րդ զորամիավորման զորամասերից մեկի պաշտպանության տեղամասում, զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Բուդաղյանի ղեկավարությամբ, անցկացվել է դաշտային երթ: