Նորություններ
Ապրիլի 13-ին 1-ին զորամիավորումում ամփոփվել են 2020 թվականի առաջին եռամսյակում կատարված աշխատանքների արդյունքները։
Զինծառայողների անհատական պատրաստությունը և ֆիզիկական դիմացկունությունն ամրապնդելու նպատակով ապրիլի 8-ին 5-րդ զորամիավորման վարչակազմը և ապահովման ստորաբաժանումների անձնակազմն անցկացրել են ֆիզիկական պատրաստության պարապմունքներ:
4-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումներից մեկի զինծառայողներն ապրիլի 11-ին անցկացրել են հրաձգության և կրակի կառավարման մարզումներ:
3-րդ զորամիավորման N զորամասում մեկնարկել են ռազմական տեխնիկայի սեզոնային սպասարկման պլանային միջոցառումները։
2-րդ զորամիավորումում ամփոփվել են 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ենթակա զորամասերում կատարված աշխատանքները։
Ապրիլի 8-ից 11-ը 1-ին զորամիավորման զորամասերն անցկացրել են եռաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություններ՝ առանձնահատուկ պայմաններում հարձակողական և պաշտպանական մարտերի վարման թեմաներով: