Նորություններ
Ապրիլի 6-ից 7-ը զինված ուժերի զորամիավորումների հրաձգարաններում անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ:
Ապրիլի 6-ին 5-րդ զորամիավորման հատուկ ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մարտավարական-մասնագիտական վարժանքներ «Խմբերի գործողությունները քաղաքային պայմաններում» թեմայով:
Ապրիլի 5-6-ը 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են ապահովման դասակների հրամանատարների հավաքներ։
Զինված ուժերի զորամիավորումներում շարունակվում են մարտական պատրաստության պլանով նախատեսված մասնագիտական պարապմունքները:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ապրիլի 3-ին այցելել է հարավարեւմտյան ուղղությամբ տեղակայված զորամասեր:
ՆԱՏՕ-ի KFOR առաքելության հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Լորեն Միշոն ստուգել է Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի ծառայությունը: