Նորություններ
Զինծառայողների ֆիզիկական պատրաստության մակարդակն ամրապնդելու նպատակով ապրիլի 4-5-ը զինված ուժերի զորամիավորումներում անցկացվել են ֆիզիկական և մարտական պատրաստության պարապմունքներ։
Զինծառայողների տեսական գիտելիքները զարգացնելու և առօրյա գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով ապրիլի 4-ին 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերում անցկացվել են «Անվտանգության կանոնների պահպանումն ու ապահովումը առօրյա ծառայության կազմակերպման ժամանակ» թեմայով պարապմունքներ:
Հաստիքային սպառազինության կիրառման գործնական հմտությունները ստուգելու նպատակով 3-րդ զորամիավորման N զորամասի նռնականետային դասակի անձնակազմի հետ անցկացվել են մասնագիտական պատրաստության պարապմունքներ:
Անձնակազմի մասնագիտական գիտելիքների զարգացման և գործնական հմտությունների կատարելագործման նպատակով 2-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի զինծառայողների հետ անցկացվել է գործնական պարապմունք:
1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկն ապրիլի 6-ին բերվել է մարտական պատրաստության բարձր աստիճանի։
Ապրիլի 2-ին 5-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել են մարտական հերթապահության նախապատրաստման գործնական պարապմունքներ մարտական հերթափոխի մեկնող զինծառայողների հետ: