Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՊԱՇՏՊԱՆԵԼՈՎ ՏՈՒՆԸ, ՀՈՂԸ, ՀԱՅՐԵՆԻՔԸ

Գնդապետ Վազգեն Հակոբյանի հրամանատարությամբ գործող զորամասում անձնակազմը շարված է շարահրապարակում: Մարտական հերթապահության մեկնող ստորաբաժանումների հետ մինչ այդ անցկացվել են գործնական պարապմունքներ:

ԲԱՆԱԿԻ ԹԱՔՆՎԱԾ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ

Աշխարհի շատ բանակներում գեղեցիկ սեռի ներկայացուցիչները ծառայության ոչ մի սահմանափակում չունեն: Հայկական զինուժի կին զինծառայողները բացառություն չեն, նրանք տղամարդկանց հավասար կատարում են ուսումնամարտական բարդ խնդիրներ, ծառայում առաջնագծում և հատուկ նշանակության ստորաբաժանման կազմում:

ՀԱՐԱՎԱՅԻՆ ՍԱՀՄԱՆ

Մարտական այս դիրքը ցածրադիր է, ժայռերի մեջ։ Դիրքապահները ժամկետայիններ են՝ չափազանց փորձառու։ Վարպետացել են նաև տեղում, ստորաբաժանման կազմում անցկացրած ամենօրյա մարզումների, ուսումնական տագնապների շնորհիվ։

ՀՀ-ՈՒՄ ՌԴ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մարտի 10-ին ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն ու դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկն այցելել են ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան: Հյուրերին ընդունել է համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը:

5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

5-րդ զորամիավորումում ամփոփվել են ենթակա զորամասերին օգնության ցուցաբերման և ծառայության առավել արդյունավետ կազմակերպմանն ուղղված աշխատանքների արդյունքները:

ԹԻԿՈՒՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԵՐԻ ՀԱՎԱՔՆԵՐ

Մարտի 9-ից 10-ը 4-րդ զորամիավորման զորամասերի թիկունքային ծառայությունների պետերի հետ անցկացվել են հրամանատարական հավաքներ:

ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ՀԵՏ

2-րդ զորամիավորման N զորամասում կրակային պատրաստության տեսական պարապմունք է անցկացվել նորակոչիկ զինծառայողների հետ: