Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ ՆՇՎԵԼ Է ՍՊԱՐԱՊԵՏԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ

5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող Վազգեն Սարգսյանի անվան զորամասում մարտի 5-ին հանդիսավոր միջոցառմամբ նշվել է Սպարապետի ծննդյան օրը:

ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՓՈԽԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

5-րդ զորամիավորման N զորամասում մարտական հերթափոխի մեկնող զինծառայողների հետ անցկացվել են մարտական հերթապահության նախապատրաստման գործնական պարապմունքներ:

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՎԱՔՆԵՐ

4-րդ զորամիավորման ենթակա զորամասերում, կայազորի իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, անցկացվել են հավաքներ:

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ 1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ

Անձնակազմի մասնագիտական գիտելիքները ստուգելու և գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով մարտի 5-ին 1-ին զորամիավորման N զորամասի զինծառայողները անցկացրել են հետևակի մարտական մեքենաների վարման և հրաձգության գործնական պարապմունքներ։

ԿԱՆԽՎԵԼ Է ԴԻՎԵՐՍԻՈՆ ՆԵՐԹԱՓԱՆՑՄԱՆ ՓՈՐՁ

Մարտի 6-ին, առավոտյան ժամը 05:30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ:

ՊՆ ԵՎ ԶՈՒ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ԵՌԱԲԼՈՒՐ» ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՆԹԵՈՆ

Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, պետական և ռազմական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձի առթիվ մարտի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի, զինվորականների ուղեկցությամբ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

ՀՕՊ ԴԱՍԱԿՆԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ ՀԱՎԱՔՆԵՐ

Մարտի 2-ից 4-ը 4-րդ զորամիավորումում անցկացվել են ենթակա զորամասերի հակաօդային պաշտպանության դասակների հրամանատարների եռօրյա հավաքներ: