Նորություններ
Կապի միջոցների, տեսադիտարկման համակարգերի կառուցվածքի, շահագործման ու սպասարկման վերաբերյալ զինծառայողների գիտելիքները ստուգելու և գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով 4-րդ զորամիավորումում անցկացվել են կապի դասակների հրամանատարների հավաքներ։
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը մարտի 9-ին ՊՆ ռազմական ոստիկանությունում մասնակցել է ՌՈ կենտրոնական ապարատի և ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմի խորհրդակցությանը։
Կանանց միջազգային օրվա կապակցությամբ 4-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Բուդաղյանը խրախուսական նվերներ է հանձնել զորամիավորման կին զինծառայողներին, կարևորել է նրանց դերը Զինված ուժերի համակարգում, բարձր է գնահատել նրանց նվիրվածությունը զինվորական գործին:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում մարտի 6-ին անցկացվել են քննարկումներ ՀՀ կառավարության որոշման նախագծի շուրջ՝ կապված Բանակի կենտրոնական մարզական ակումբի վերագործարկման վերաբերյալ:
Մարտի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Շիրակի մարզում մասնակցել է զինծառայողների և նրանց ընտանիքների համար նախատեսված նորակառույց բնակելի շենքի բացման արարողությանը: