Նորություններ
Փետրվարի 4-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան է այցելել ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը: Հյուրին ընդունել է ՀՀ ՊՆ ՊԱՀՀ պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը:
Սպաների գիտելիքները ստուգելու և նրանց մասնագիտական հմտությունները կատարելագործելու նպատակով փետրվարի 4-ին 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի գումարտակների հրամանատարների բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալների մասնակցությամբ անցկացվել են մասնագիտական հավաքներ:
ՀՀ պաշտպանության նախարարության աշխատանքային խումբը Մոսկվայում մասնակցում է ընթացիկ տարում ՌԴ նախագահությամբ կայանալիք ԱՊՀ, ՀԱՊԿ և ՇՀԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի համատեղ նիստի նախապատրաստման աշխատանքային խորհրդակցությանը:
Փետրվարի 4-ին ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկն այցելել են ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: Հյուրերին ընդունել է ՊՆ ՊԱՀՀ պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը:
Դասակների հրամանատարների գիտելիքներն ու գործնական հմտությունները կատարելագործելու և մարտավարական բարդ պայմաններում գործելու պատրաստության աստիճանը բարձրացնելու նպատակով 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրաձգարանում անցկացվել է մարտական հրաձգության ցուցադրական պարապմունք՝ հրաձգային, մոտոհրաձգային վաշտերի դասակների հրամանատարների մասնակցությամբ: