Նորություններ
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում հունվարի 31-ին ամփոփվել են 2019թ. ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները: ՌՈ ղեկավար կազմի խորհրդակցությանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այցելել է «UAVLAB» ընկերություն, որն անօդաչու թռչող սարքերի հայրենական արտադրության առաջատարներից է։ Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ծանոթացել է ընկերության նոր արտադրատեսակներին և քննարկել համագործակցության հետագա հնարավորությունները:
Հունվարի 29-ից 31-ը զինված ուժերի զորամիավորումներում անցկացվել են դասակների հրամանատարների մասնագիտական հավաքներ:
Ուկրաինայի Տերնոպոլ քաղաքի ազգային տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղին կից քոլեջի ուսանողները հունվարի 30-ին 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում մասնակցել են «Այսօր ուսանող, վաղը՝ սպա» խորագրով դասընթացին:
Հունվարի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Քորնել Իոնեսկուին և ՀՀ-ում հավատարմագրված ռազմական, ռազմաօդային և ռազմածովային կցորդ, գնդապետ Վասիլի-Միրչա Ժուգուրանուին /նստավայրը ք.Թբիլիսի/` Հայաստանում վերջինիս հավատարմագրման կապակցությամբ:
«Ուրալ» ամենագնացով բարձրանում ենք դիրքեր: Տեղացած առատ ձյունը դժվարացնում է վերելքը: Ղեկին պայմանագրային զինծառայող, շարքային Գարեգին Դուլյանն է, կամ ինչպես զինակից ընկերներն են ասում՝ «սուպեր վարորդը»: Հասկանալի է, որ այս անունը նրան տվել են արհեստավարժ լինելու համար: Տղաները տպավորված պատմում էին, որ Գարեգինի վարած մեքենան դիրքեր բարձրանալիս մեկ անգամ չէ, որ թիրախավորել է թշնամին, սակայն, նա միշտ էլ կարողացել է հնարամտորեն խույս տալ վերահաս վտանգներից՝ անձնակազմին անվտանգ հասցնելով դիրքեր կամ էլ հաց ու ջուր՝ դիրքապահներին:
Ամեն առավոտ Հադրութի շրջանի Մեծ Թաղեր լեռնային հրաշագեղ գյուղի իր խաղողի այգին է շտապում Յակով Ալթունյանը: Անցնում է իր խնամած ու փայփայած այգու «խնդողնի» տեսակի խաղողի վազերի կողքով, նայում, հիանում է իր ստեղծածով և օրհնում հայրենիքում բացվող նոր, խաղաղ օրը…
…«Բարև՛ Ձեզ, ուզում եմ հարցազրույց վարել Ձեզ հետ»: «Բարև: Պատճառ չունեմ՝ «ոչ» ասելու: Խնդրեմ, զրուցենք: Միայն, եթե հարմար է՝ երեկոյան զանգեք, հիմա այգում եմ…»: