Նորություններ
ՀՀ պաշտպանության նախարարության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության զինված ուժերի և Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) եռակողմ պայմանավորվածության համաձայն՝ հայ զինհաշմանդամ մարզիկները հունվարի 19-ից 24-ը մասնակցում են Գերմանիայում անցկացվող ուսումնամարզական հավաքին:
«Բաղրամյան» զորավարժարանում 5-րդ զորամիավորման ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են հոգեբանական արգելագոտու հաղթահարման ցուցադրական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ:
28 տարի առաջ՝ 1992թ. հունվարի 28-ին, ստեղծվեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։ Նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը։ 28 տարի առաջ՝ 1992թ. հունվարի 28-ին, կազմավորվեց ՀՀ զինված ուժերի անդրանիկ ստորաբաժանումը։ Հայոց բանակի ծնունդը գրանցվեց պաշտոնապես…
Հայոց հողում զորակոչը շարունակվում է: Կենտրոնական հավաքակայանի առջև ծառայության մեկնող տղաների հարազատ-բարեկամներն են, որ անհամբեր, հուզված ու սրտատրոփ սպասում են, թե երբ իրենց ներս կկանչեն, որ ծնողների համար նախատեսված սպասասրահում տեսակապով հետեւեն որդիների ծառայավայրի ընտրությանը, հետո ամուր-ամուր փարվեն արդեն զինվոր դարձած որդիներին:
Օրեր առաջ ես մի հոդված կարդացի՝ «Բարեգործ ու օրինակելի զինվորը» վերնագրով, որը պատմում էր, թե ինչպես է ժամկետային զինծառայող Արթուր Համբարձումյանը իր համախոհների՝ զինակից ընկերների հետ օգնում հաշմանդամներին, ամանորյա նվերներ բաժանում մանկապարտեզի սաներին, միևնույն ժամանակ հերոսաբար ու նվիրումով պաշտպանում հայրենիքի սահմանի իրեն վստահված հատվածը:
1-ին զորամիավորման հրամանատար, գնդապետ Ժ. Պողոսյանը զորամիավորման ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի N զորամասի հրամանատարի հետ տեղազննում է անցկացրել կիրառման շրջաններում: Ճշգրտվել են փոխգործակցության հետագա պլանները, մարտական հաշվարկներ, հստակեցվել են ստորաբաժանումների առջև դրված խնդիրները:
ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցության ծրագրի շրջանակում հունվարի 21-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում, որի ընթացքում ամփոփել են 2019թ. իրականացված միջոցառումների արդյունքները և նախանշվել 2020թ. համագործակցության հիմնական ուղղությունները: